TRIPP ծրագրի շուրջ Իրանի մտահոգությունների վերաբերյալ հայաստանյան որոշ մեդիառեսուրսների մեկնաբանություններն էականորեն ուռճացված են և հեռու իրականությունից։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։ Էլի հարցեր ունի, օրինակ, իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով, ասում ենք՝ չի լինելու, թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք»,- ասել է Միրզոյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ Իրանից երբեմն հայտարարություններ են հնչում, ըստ որի երրորդ կողմի ներկայությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, Միրզոյանը նշել է, որ դա դասագրքային ճշմարտությունը և ով ինչ գիտի, թե այդ հայտարարությամբ Իրանն ի՞նչ նկատի ունի։ «Ընդհանրապես, կարծում եմ, դասագրքային ճշմարտություն է, որ արտաքին երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղի երկուսի հարաբերություններում միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Ես էլ կարող եմ դա իմ անունից ասել, դուք ի՞նչ գիտեք, ես ինչ նկատի ունեմ կամ դուք ի՞նչ գիտեք՝ Իրանը ինչ նկատի ունի»,- ասել է Միրզոյանը։ Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը մտահոգություններ ունի տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայության առնչությամբ, սակայն լիովին վստահում է Հայաստանին և համոզված է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին: ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» նախաձեռնած պատերազմը սպառնում է տարածաշրջանի էկոհամակարգերին. Փեզեշքիան Վստահ ենք, որ մեր հայ ընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի անվտանգության․ Արաղչի Իրանի նախագահը կժամանի Երևան՝ մասնակցելու COP 17-ին Նախնական ընկալում կա, որ COP 17-ին կհյուրընկալենք Իրանի նախագահին. Վահան Կոստանյան Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ