Հասարակություն
Ֆրանսիայում ցույցերի ընթացքում շուրջ 1200 մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 ոստիկան՝ վիրավորվել
Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի վատթարացման դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են բռնություններով։ Երկրի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150 ոստիկան, հաղորդում է BBC-ն։ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Սկզբում դպրոցականներն ու ուսուցիչները բողոքում էին կրթության անբավարար ֆինանսավորման, ուսուցիչների պակասի և դպրոցներում վատ պայմանների դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում, իսկ կրթական խնդիրներին ավելացել են կյանքի թանկացման և սոցիալական անհավասարության վերաբերյալ դժգոհությունները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի փոխանցմամբ՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։ Մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների առանձին խմբեր կոտրել են խանութների ցուցափեղկերը, ներխուժել քաղաքապետարանների շենքեր և հրդեհներ բռնկել։ Փարիզում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետական շենքերի և առևտրային հաստատությունների վրա հարձակումներ իրականացրած անձինք կպատժվեն։ Արդարադատության նախարարն էլ հայտնել է, որ դատախազներին հանձնարարել է խիստ իրավական արձագանք տալ բռնություններին։ Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից Հանքարդյունաբերությունը պետք է դառնա բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկ. Փաշինյան Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





