Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը հոկտեմբերի 18-ի գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Սանկտ Պետերբուրգի մի շարք շրջաններում և Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում։ Քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի խոսքով՝ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են հրդեհները մարելու ուղղությամբ։ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել է չորս մարդ։ Հարձակման հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայանների անջատման պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 20 հազար բնակիչ։ Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես սահմանափակվել է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի աշխատանքը։ Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Վլադիմիրում ԱԹՍ-ի հարձակումից հետո «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը՝ տուժել Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ