Իտալիայի Միլան քաղաքում կյանքի թանկացման, վառելիքի բարձր գների և ցածր աշխատավարձերի դեմ կազմակերպված բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Շուրջ 5000 մարդ է մանսակցել ցույցին, որի ընթացքում մոտ 50 մարդ բերման է ենթարկվել, կան վիրավորներ։ Հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Բախումների հետևանքով վնասվել են ավտոբուսի կանգառներ, խանութների ցուցափեղկեր, շենքերի ապակիներ և ոստիկանության մեքենաներ։ Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 18-ին հրապարակված տվյալների համաձայն՝ բերման ենթարկված շուրջ 50 անձանց գրեթե կեսն անչափահաս է։ Վիրավորվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները չեն սահմանափակվել Միլանով։ Անկարգություններ են գրանցվել նաև Թուրինում, Բոլոնիայում և Բերգամոյում։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները՝ ընդգծելով, որ խաղաղ ցույցեր անցկացնելը քաղաքացիների իրավունքն է, սակայն բռնություններն ու ավերածություններն անընդունելի են։ Սեպտեմբերի կեսերից բողոքի ցույցեր են ընթանում նաև Ֆրանսիայում։ Սակայն Ֆրանսիայում և Իտալիայում տեղի ունեցող ցույցերի միջև անմիջական կազմակերպչական կապի մասին հաստատված տեղեկություններ դեռևս չկան։ Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման Ֆրանսիայում ցույցերի ընթացքում շուրջ 1200 մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 ոստիկան՝ վիրավորվել Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Ցարերից մինչև Պուտին. Ուկրաինայի տեղը ռուսական մեծապետական մտածողության մեջ Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ