Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում հրկիզվել է XIX դարի քաղաքապետարանի շենքը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Հրդեհի հետևանքով փլուզվել են աշտարակը և տանիքի մեծ մասը, ոչնչացվել է շենքի ճակատի մոտ երկու երրորդը։ Տեղական իշխանությունները կատարվածը որակել են որպես «մշակութային ժառանգության աղետ»։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ 1883 թվականին կառուցված քաղաքապետարանը ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում անցկացվել են կենսապահովման ծախսերի աճի դեմ զանգվածային բողոքի ցույցեր։ Ակցիաներն ուղեկցվել են վերջին տարիների ամենածավալուն անկարգություններով և ջարդերով։ Փարիզում և այլ քաղաքներում վնասվել են մեքենաներ ու խանութներ։ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, իսկ Լիոնում հրկիզվել է զբոսաշրջային գրասենյակի շենքը։ Տեսանյութը՝ այստեղ։ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված Նմանատիպ նյութեր Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո