Հայաստանում առաջարկվում է փոխել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը նշանակված պատժի ժամկետում հաշվակցելու կարգը։ Նախագծի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն է։ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կալանավորված անձի՝ անազատության մեջ անցկացրած մեկ օրը ազատազրկման պատժի երկու օրվա դիմաց հաշվարկելու հնարավորություն սահմանել։ Գործող կարգավորմամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման պատժի մեկ օրվա դիմաց։ Նախագծով առաջարկվում է այդ հարաբերակցությունը դարձնել 1։2։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխության նպատակը քրեակատարողական հիմնարկներում խախտված իրավունքների պաշտպանության և ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց իրավունքների հետ դրանց համաչափության ապահովումն է։ Հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին, գերբնակեցման խնդրին և միջազգային կառույցների արձանագրած թերություններին։ Նախագծի հեղինակը հղում է անում նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցներին՝ ընդգծելով կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դեռ չի քննարկվել պետաիրականա հանձնաժողովի նիստում։ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին