Հասարակություն
Արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես կենսամշակութային բազմազանության սպառնալիք․ ուղերձ COP17-ի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կոչ է արել COP17 համաժողովի մասնակիցներին ուշադրություն դարձնել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքներին։ Այս մասին Բաղունցը նշել է համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին ուղղված ուղերձում։ Նրա խոսքով՝ տեղահանությունը հանգեցրել է ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև խզել է համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերը։ Բաղունցը նշել է, որ ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերն ու մշակութային սովորույթները կազմում են եզակի կենսամշակութային համակարգ, որի կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։ Նա COP17-ի մասնակիցներին կոչ է արել ապահովել տեղահանված համայնքների մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։ Բաղունցը նաև հորդորել է միջազգային համապատասխան մեխանիզմների շրջանակում շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ «Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»,- ասվում է ուղերձում։ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվելու է հոկտեմբերի 19-30-ը Երևանում՝ «Գործողություններ հանուն բնության» խորագրով։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման, բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման և կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր։ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը Ադրբեջանից ստացված վերջին լուսանկարներում հայ գերիները բացակայում են․ Սահակյան Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





