Հասարակություն
Իսրայելի նախագահ Հերցոգը Թուրքիայի արգելքը շրջանցել է ադրբեջանական առևտրային չվերթով
Իսահակ Հերցոգը և Իլհամ Ալիևը, 2026-ի հոկտեմբեր, Բաքու Պաշտոնական լուսանկար Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 14-ին Բաքու մեկնելիս շրջանցել է Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու արգելքը՝ թռչելով Azerbaijan Airlines-ի առևտրային չվերթով, ինչը դժգոհություն է առաջացրել Անկարայում։ Ավելի ուշ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ Հերցոգն այդ չվերթում է եղել։ 2024-ին Թուրքիան արդեն մերժել էր Հերցոգին իր օդային տարածքով Ադրբեջան մեկնելու թույլտվությունը, ինչի հետևանքով նա չեղարկել էր Բաքվում անցկացվող COP29 համաժողովին մասնակցելու իր ծրագրերը։ Լուրը տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սրված լարվածության ֆոնին, որը, ըստ ամենայնի, սկսվել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի վիճահարույց արգելքից հետո։ Միաժամանակ Անկարան վաղուց դժգոհ է Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններից, իսկ թուրք որոշ մեկնաբաններ այս երկու հարցերը կապում են իրար՝ պնդելով, որ Բաքվի՝ իսլամի նկատմամբ ենթադրյալ անհարգալից վերաբերմունքը մասամբ կարելի է բացատրել Իսրայելի հետ նրա բարեկամությամբ։ Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական հայտնի իշխանամետ APA լրատվամիջոցը հոդված է հրապարակել՝ քննադատելով չվերթի շուրջ թուրքական «աղմուկը» և նշելով, որ «հարցն իրականում բավական պարզ է»։ «Իսրայելի նախագահի՝ Ադրբեջան այցի համար որևէ հատուկ ինքնաթիռ կամ արտասովոր չվերթ չի կազմակերպվել։ Նա Ադրբեջան է ժամանել որպես սովորական առևտրային չվերթի ուղևոր»,- գրել է APA-ն։ «Սակայն Թուրքիայում նրանք, ովքեր ամեն անգամ Ադրբեջանի առնչությամբ պատրվակ են փնտրում և այն «մանրակրկիտ զննում», այս հարցն էլ են մանիպուլյացիայի թեմա դարձրել»,- շարունակել է APA-ն։ Ադրբեջանական այլ լրատվամիջոցներ նույնպես անդրադարձել են չվերթին՝ պնդելով, որ Թուրքիային Հերցոգի՝ իր օդային տարածքով անցնելու մասին տեղեկացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ նա օգտվել է առևտրային չվերթից։ Հերցոգը Ադրբեջանում էր՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովին։ Այցի ընթացքում նա նաև առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Գագաթնաժողովի ընթացքում Հերցոգը ելույթ է ունեցել, ինչից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և մյուսները լքել են դահլիճը։ Միջադեպի տեսանյութերը լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Բաքուն «հիբրիդային հարձակումների» համար մեղադրում է «բարեկամ և հարևան երկրներում» գործող ուժերին Ադրբեջանը թուրք սյունակագրի դեմ քրեական գործ է հարուցել Հայաստանի միջուկային ապագան և Ալիևի սպառնալիքները Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է Ադրբեջանի «սադրիչ» գործողությունները Նոր Կալեդոնիայում Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





