ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։ «Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել են երբեմնի այս մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ վերցրե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ֆրանսիայում հոկտեմբերի 18-ին կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի վատթարացման դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են բռնություններով։ Երկրի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդվող տվյալների՝ ձերբակալվել է շուրջ 2000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500 իրավապահ։ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Սկզբում դպրոցականներն ու ուսուցիչները բողոքում էին կրթության անբավարար ֆինանսավորման, ուսուցիչների պակասի և դպրոցներում վատ պայմանների դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում, իսկ կրթական խնդիրներին ավելացել են կյանքի թանկացման և սոցիալական անհավասարության վերաբերյալ դժգոհությունները։ Իսրայելի նախագահ Հերցոգը Թուրքիայի արգելքը շրջանցել է ադրբեջանական առևտրային չվերթով Բաքուն «հիբրիդային հարձակումների» համար մեղադրում է «բարեկամ և հարևան երկրներում» գործող ուժերին Ադրբեջանը թուրք սյունակագրի դեմ քրեական գործ է հարուցել Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով դատապարտված վեց վրացի ազատ է արձակվել Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ