Հասարակություն
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայում ուսանող ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը՝ իրենց աջակցությունը հայտնելու ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտելու «ոստիկանական բռնաճնշումները»։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են թանգարանի ղեկավարությունից և երկու արհմիություններից, գրում է France 24-ը։ «Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ փակում ենք աշխարհի ամենամեծ թանգարանի մուտքը»,- ասված է Լուվրի մուտքի մոտ փակցված թռուցիկում։ Բողոքի ակցիայի պատճառով թանգարանը չի կարողացել դռները բացել այցելուների առջև։ Փարիզի դատախազության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին ձերբակալված ավելի քան 700 մարդ կալանավորվել է։ Դատախազությունը հայտնել է, որ շաբաթ օրվա ցույցերի հետ կապված ձերբակալվել է 855 մարդ, որոնցից 557-ը կալանավորվել է։ Նրանցից 433-ը չափահաս են եղել։ «Ոստիկանությունում պահվող անձանցից 278-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է, մասնավորապես, Ելիսեյան դաշտերում, Շատլեում, Սեն-Լազարում և Ռեպուբլիկում գտնվող խանութներից գողությունների և թալանի դեպքերի առնչությամբ»,-հավելել է Դատախազությունը։ Կիրակի ձերբակալվել է ևս 208 մարդ, որոնցից 145-ը կալանավորվել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Զանգվածային ցույցերի ֆոնին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել․ Մակրոնը չի ընդունել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





