Սյունիքի մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացին Հայաստան է տեղափոխել 69,34 կգ մարիխուանա և թողել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիներ վերցրել են թմրամիջոցն ու տեղադրել ավտոմեքենայում։ Խուզարկությամբ հայտնաբերվել է նշված քանակությամբ մարիխուանա։ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում: Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով: ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը): Նրանք կալանավորվել են: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել 23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ» Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը