Հասարակություն
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Զինված ուժերում նոր նշանակումներ են արվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։ Այս պաշտոնին Եղիազարյանին նախորդել է Մհեր Շիրինյանը, որը պաշտոնանկ էր արվել դեռևս 2025-ի մարտին։ Մեկ այլ որոշմամբ Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը մինչ այս Սերյոժա Ստեփանյանն էր, որը պաշտոնանկ էր արվել օգոստոսին։ Ստեփանյանի պաշտոնանկությունը տեղի էր ունեցել բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի աճի հետ կապված Ռազմական ոստիկանությունում և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն ազատվեց պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա 2027-ից Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





