Հասարակություն
Մակրոնը հանդարտության կոչ է արել երկրում ամենախոշոր անկարգություններից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հանդարտություն պահպանել երկրում վերջին տարիների ամենախոշոր անկարգություններից հետո, որոնք սկսվել են բարձր գների դեմ բողոքի ցույցերով և վերածվել բախումների, թալանի ու զանգվածային ձերբակալությունների, հայտնում է reouters-ը։ Հոկտեմբերի 17-ին համազգային ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց հետևանքով այրվել է քաղաքապետարան, թալանվել են խանութներ, բախումներ տեղի ունեցել ոստիկանության հետ։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունեզի տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է 2400 մարդ, վիրավորվել է շուրջ 1000 իրավապահ, իսկ ցույցերի ժամանակ սրտի կաթվածից մեկ ցուցարար մահացել է: Հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին՝ Մակրոնը հայտարարել է, որ ոչինչ չի արդարացնում և բացատրում տեղի ունեցածը՝ հավելելով, որ խաղաղ բողոքողների պահանջները լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է շփոթել ավերածություններ ստեղծողների հետ: Նա արտակարգ դրություն չի հայտարարել, բայց նշել է, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի պետական շենքերն ու տեղական բիզնեսը պաշտպանելու համար: Կառավարությունը բռնությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբերին և հանցագործներին: Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Սկզբում դպրոցականներն ու ուսուցիչները բողոքում էին կրթության անբավարար ֆինանսավորման, ուսուցիչների պակասի և դպրոցներում վատ պայմանների դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում, իսկ կրթական խնդիրներին ավելացել են կյանքի թանկացման և սոցիալական անհավասարության վերաբերյալ դժգոհությունները։ Թրամփը Ֆրանսիայում անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ կոչ անելով փակել սահմանները Ֆրանսիայում ցույցերի ընթացքում շուրջ 1200 մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 ոստիկան՝ վիրավորվել Գերմանիան ու Ֆրանսիան առաջարկում են խստացնել ԵՄ առևտրային քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





