Հասարակություն
ԹՐԻՓՓ-ն ու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ԱԺ օրակարգում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կքննարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը և Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ հիմնական զեկուցողը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն է։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսին։ Այն նախատեսված է նախագծի իրականացման համար անհրաժեշտ երկկողմ համագործակցության հիմքերը սահմանելու համար։ Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը պետք է իրականացնեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացի շրջանակում քննարկվում են նաև նախագծի զարգացման ընկերության ստեղծմանն առնչվող իրավական և պայմանագրային հարցերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում նշվել է, որ հայկական կողմն աշխատում է ԱՄՆ կառավարության հետ TRIPP Development Company ընկերության ստեղծման և բաժնետերերի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Հանձնաժողովի օրակարգի երկրորդ հարցը Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումն է։ Խաղաղության խորհուրդը (Board of Peace, BoP) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2026-ի հունվարի 22-ին ԱՄՆ-ում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Կանոնադրությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը դիտարկում է մի շարք ուղղություններով, ներառյալ՝ դիվանագիտությունը, տնտեսությունը, էներգետիկան, նորարարական տեխնոլոգիաները, կրթությունը, գիտությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը։ Հանձնաժողովում քննարկումից հետո Ազգային ժողովը լիագումար նիստում պետք է քննարկի այս փաստաթղթերը։ Հանրային ծառայության վարձատրության ամենամեծ բարձրացումները նախատեսվում են վերին օղակներում․ զեկույց «Ուժեղ Հայաստանը» դեղերի գների նվազեցմանն ուղղված օրենսդրական նախագիծ կներկայացնի ԱԺ-ն ապօրինության հարթակի է վերածվում. Մայր Աթոռի ժողովի հայտարարությունը Մայր Աթոռում դատապարտել են Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





