Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում: Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցել է ճապոնացի Սայակա Իշիի հետ ու առաջին սեթում պարտվել է 3:6 հաշվով, իսկ երկրոդի մեկնարկից առաջ հրաժարվել է պայքարից: Ավանեսյանը չի կարողացել շարունակել մրցախաղը գոտկատեղի վնասվածքի պատճառով, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 148-րդ տեղում է: Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել