Հասարակություն
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Վարդանանց, Վրացյան, Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունու, Եր. Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի, Գրողների, Արհեստավորների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





