ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում վավերացման համար ներկայացնելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հիշեցնենք՝ կառավարությունը նախագիծը հավանության էր արժանացրել հուլիսի 16-ին։ Սեպտեմբերի 16-ին էլ Սահմանադրական դատարանը եզրակացություն էր տվել, որ նախագծի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը Երևանն ու Վաշինգտոնը ավարտին էին հասցրել հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ և ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը։ 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավոր կլինի այն երկարաձգել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 49 տոկոսի։ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ