Հասարակություն
Ադրբեջանը հայտնել է ընթացիկ տարում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 450 հազար դոլարի ապրանք: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալները: Ըստ աղբյուրի՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10 տոկոսը: Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծման ծավալը կազմել է 96,46 հազար դոլար: Նախորդ ամիս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին: Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումը վերջին տարում ակտիվացել է։ ՊԵԿ տվյալների համաձայն Ադրբեջանից Հայաստան ներմուծման ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, կազմել են նավթը և նավթամթերքը։ Բացի վառելիքից, ներմուծվել է նաև պլաստմասսայից շինարարական դետալներ։ Հայաստան ադրբեջանական արտադրանքի առաջին խմբաքանակներից մեկը հասել էր 2025-ի դեկտեմբերին․ Վրաստանի տարածքով Հայաստան էր ներկրվել ադրբեջանական SOCAR ընկերության բենզին։ COP17. Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը, հայ գերիներն ու ակնկալիքները համաժողովից Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի մեջտեղում են Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Ադրբեջանի և Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերը․ POLITICO Հայաստանում ու Ադրբեջանում՝ խաղաղության մասին տրամագծորեն տարբեր պատկերացումներ Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





