Հասարակություն
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի ազգային հավաքականից: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև 255 եվրոյով տուգանել է 41-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն պատժվել է ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիացիների դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում: Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ: Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





