Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը ևս 3 տարով երկարաձգել։ «Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10,000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։ Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։ Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին ևս 500 մլն դրամ կհատկացվի Թաղման նպաստներն ու սոցփաթեթները կկրճատվեն. միջոցները կուղղվեն կենսաթոշակների ավելացմանը Կոմունալների և գույքահարկի փոխհատուցում․ սահմանամերձ համայնքներին կհատկացվի շուրջ 1,1 մլրդ դրամ «Նախ մշակութային ինքնութեան մէջ պարտուեցանք» Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը