Հասարակություն
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
Փարիզում և այլ քաղաքներում որոշ հատվածներում սահմանված պարետային ժամերն օգնել են պահպանել կարգուկանոնը գիշերվա ընթացքում։ Այս մասին X-ում կատարած գրել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն, փոխանցում է France 24-ը։ «Տեղային պարետային ժամերը նպաստել են այս գիշեր անդորրը պահպանելուն։ Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին և ժանդարմներին՝ դա ապահովելու համար, ինչպես նաև պրեֆեկտներին՝ իրենց ակտիվ աշխատանքի համար։ Այսօր երեկոյան նոր պարետային ժամեր կսահմանվեն այն վայրերում, որտեղ իրավիճակը դա պահանջի։ Այդ որոշումները տեղում կընդունեն պրեֆեկտները՝ քաղաքապետերի հետ համագործակցությամբ»,- նշել է նա։ Ո՞ր քաղաքներում էր գիշերային ժամերին պարետային ժամ սահմանվել Փարիզ – Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում սահմանված պարետային ժամը գործել է երկուշաբթի՝ տեղական ժամանակով 23:00-ից մինչև երեքշաբթի՝ ժամը 06:00-ը։ Այն տարածվել է մայրաքաղաքի երկու հատվածների վրա, որոնք շաբաթավերջին թալանի դեպքերի կենտրոնում էին՝ մայրաքաղաքի կենտրոնական-արևելյան հատվածում գտնվող Հանրապետության հրապարակը և քաղաքի կենտրոնում գտնվող Շատլե-Լե-Հալ շրջանը, որտեղ բազմաթիվ խանութներ կան։ Երկուշաբթի այդ երկու գոտիներում ուժի մեջ է մտել նաև հանրային հավաքների արգելքը։ Լիոն – Ֆրանսիայի երրորդ խոշոր քաղաքում՝ Լիոնում, պարետային ժամ է սահմանվել քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ շաբաթ բողոքի ցույցերի ընթացքում հրկիզվել էր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Այդ գոտում մարդկանց տեղաշարժի արգելքը գործել է երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 21:00-ից մինչև երեքշաբթի՝ ժամը 06:00-ը։ Լիոնի որոշ հատվածներում երկուշաբթի գործել է նաև հանրային հավաքների արգելք։ Նիս – Ֆրանսիական Ռիվիերայի խոշորագույն քաղաք Նիսում, քաղաքապետի որոշմամբ, պարետային ժամ է սահմանվել քաղաքի կենտրոնում՝ ժամը 21:00-ից մինչև 06:00-ը։ Լիլ և հյուսիսային քաղաքներ – Լիլում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող Դուե, Վատինի և Դենեն քաղաքներում երկուշաբթի ժամը 20:00-ից մինչև երեքշաբթի ժամը 06:00-ը առանց ուղեկցության անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել։ Այս միջոցառումները կիրառվել են միայն որոշ գոտիներում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





