Հասարակություն
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 20-22-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝ հոկտեմբերի 22-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունը՝ ստորև․ «Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում , 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»։ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ Հայաստանը և Հունաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





