Հասարակություն
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հրազենային վնասվածք է ստացել և հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ հրազենային վնասվածքը պատճառել է Երևանի 34-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ կրակոցն արձակվել է վերափոխված գազային ատրճանակից։ Կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն» Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով «Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





