Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների սկսվելուց երեք օր անց ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Վերին Վիեն դեպարտամենտի Լիմոժ համայնքի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նշվում է, որ տղամարդը ոստիկանությանը հայտնի է որպես ծայրահեղ ձախ հայացքների կողմնակից, և որ նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հետաքննությունը վարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը։ Հայտնի է, որ ձերբակալվածը 40 տարեկան է, բնակվում է Կրյոզ դեպարտամենտում։ Տղամարդը ներառվել է ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող անձանց ռեգիստրում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։ Միևնույն ժամանակ, Լիմոժի քաղաքապետ Գիյոմ Գերենը քննադատել է պետությանը, իսկ ոստիկանությանը մեղադրել այն բանում, որ վերջինը «բավարար ռեսուրսներ չի ունեցել» և նահանջել է վանդալների առաջ։ Նա պահանջել է, որ պետությունը վերականգնի քաղաքապետարանի շենքը։ AFP-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններին քննադատել են նաև Ֆրանսիայի այլ քաղաքների, այդ թվում՝ Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետերը։ Անկարգություններից հետո նրանք, մասնավորապես, մատնանշել են ոստիկանների պակասը և նրանց անբավարար պատրաստվածությունը։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժի քաղաքապետարանի շենքը ցուցարարները հրկիզել են հոկտեմբերի 17-ին՝ կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում գրանցված անկարգությունների ժամանակ։ Արդյունքում XIX դարի պատմական շենքը լուրջ վնասներ է կրել, իսկ 43 մետր բարձրությամբ զանգակատուն-աշտարակը փլուզվել է։ Լիմոժի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1883 թվականին՝ ճարտարապետ Շառլ Ալֆրեդ Լեկլերի ղեկավարությամբ։ Այն հանրապետության պահպանվող պատմական հուշարձանների շարքում է։ «Ամբողջ Ֆրանսիայում և միջազգային մակարդակով այրվող քաղաքապետարանի շենքը դարձել է բռնության խորհրդանիշ, որն ուղղված էր, մասնավորապես, անմիջապես պետական իշխանության խորհրդանիշների դեմ»,- նշում է AFP-ն։ Իր հերթին, Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն խոստացել է պետական աջակցություն ցուցաբերել պատմական շենքի վերականգնման համար և հայտարարել, որ հոկտեմբերի 23-ին կայցելի Լիմոժ։ Անդրադառնալով Փարիզի որոշ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում պարետային ժամ սահմանելուն՝ նա հայտարարել է, որ դա նպաստել է գիշերվա ընթացքում հանդարտության պահպանմանը։ Վարչապետը նշել է, որ տեղական իշխանությունները կարող են պարետային ժամ սահմանել նաև հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը՝ այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ կհամարեն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել Նմանատիպ նյութեր Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները