Հասարակություն
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
Վրաստանում կայացել է Վրաստանի վաստակավոր մարզիչ Մուրադ Դոխտարաշվիլիի և սպորտի միջազգային վարպետ Զաուր Շեյիլաձեի անվան 17-րդ միջազգային հուշամրցաշարը, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը: Մրցաշարին մասնակցել են 2007-2009 թթ. ծնված ըմբիշներ: Հայաստանի թիմը մրցավայրից վերադարձել է 9 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե: Մրցաշարի հաղթող են դարձել Արմեն Պապիկյանը (61 կգ) և Գագիկ Ղազարյանը (65 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Գոռ Մկրտչյանը (70 կգ), Ավետիք Թութխալյանը (74 կգ) և Ավետ Ենգոյանը (97 կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել Աշոտ Գյուլնազարյանը (57 կգ), Սահակ Հովհաննիսյանը (79 կգ), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (125 կգ): Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





