Հասարակություն
Չեխական ռազմական ինքնաթիռները կգան Հայաստան
«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չեխիայից այս վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում, ըստ ամենայնի, L-39 Albatros տիպի ուսումնամարտական ինքնաթիռ է։ L-39 Albatros-ը չեխական արտադրության ուսումնամարտական ինքնաթիռ է, որը նախատեսված է ռազմական օդաչուների պատրաստման համար։ Այն կարող է օգտագործվել նաև թեթև մարտական առաջադրանքների նպատակով։ Նախարարն այլ մանրամասներ չի հայտնել։ Պապիկյանը հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա։ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել 2019-ին, որն ուժի մեջ է մտել 2023-ի հոկտեմբերին։ 2024-ի ապրիլին Հայաստան էր այցելել Չեխիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որի կազմում էին նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կողմերը ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Մանրամասներ չէին հրապարակվել։ Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ. Ժապարովի առաջին պաշտոնական այցը Հայաստան Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա 2027-ից Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ Թուրքիան՝ Ադրբեջանի քարոզչության նոր թիրախում ԵԱՏՄ չորս երկրները Հայաստանի մասին զեկույց են հրապարակել «Եվրոպայում հայկական արտադրանքի պահանջարկը պետք է զրոյից ձևավորել» Ֆրանսիայում երկու բևեռ է պայքարում Բեզոարյան այծերն էլ ինձ էին դիտարկում «Նախ մշակութային ինքնութեան մէջ պարտուեցանք» Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





