Հասարակություն
Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի երկարաձգման հարցով դատական նիստերը հետաձգվել են
Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել օգոստոսի 26-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ օգոստոսի 27-ին։ Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Սեդրակ Քոչարյանի կալանավորման նպատակը Ռոբերտ Քոչարյանի և նրա հետագա քաղաքական գործունեության վրա ճնշում գործադրելն է։ Խոսելով ընդդիմության գործունեության վրա Ռոբերտ Քոչարյանի կալանքի ազդեցության մասին՝ Գրիգորյանն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը հիմնական քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և դա ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում է ամբողջ քաղաքական դաշտի վրա, մեր դեպքում՝ մասնավորապես, որովհետև հիմնական քաղաքական որոշումները մենք մշտապես միասին ենք կայացրել, իսկ հիմա խոչընդոտվում է մեր ուղղակի շփումը»։ Քոչարյանների գույքը և քրեական գործերը․ զրույց Լևոն Քոչարյանի հետ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների, իսկ Քոչարյանը խանգարում է․ Աղվան Վարդանյան Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Թուրքիան՝ Ադրբեջանի քարոզչության նոր թիրախում ԵԱՏՄ չորս երկրները Հայաստանի մասին զեկույց են հրապարակել «Եվրոպայում հայկական արտադրանքի պահանջարկը պետք է զրոյից ձևավորել» Ֆրանսիայում երկու բևեռ է պայքարում Բեզոարյան այծերն էլ ինձ էին դիտարկում «Նախ մշակութային ինքնութեան մէջ պարտուեցանք» Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





