Հասարակություն
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց 2028 թ. աշխարհի առաջնության որակավորման գլխավոր փուլում։ Առաջին տուրում Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Հունգարիայի հավաքականին ու պարտվեց 2:3 հաշվով: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի խաղացող Արսեն Պետրոսովը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը պատասխանեցին երեք գոլով: 27-րդ րոպեին Սարգիս Մարգարյանը կրճատեց հաշիվը: Խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, սակայն խաղը փրկել չհաջողվեց: Առաջին խմբում ընդգրկված է նաև Շվեդիայի հավաքականը, որն առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է հունգարացիներին: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ հյուրընկալվելով Շվեդիայի թիմին: Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





