Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-19-ը, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին, ◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին, ◾️ Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել