Միջազգային
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ: Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին, իսկ 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով սենսացիոն պարտություն է կրել ղազախ Մերեյ Մաուլիտխանովից: Մալխաս Ամոյանը մրցավայր էր մեկնել աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Եթե Մերեյ Մաուլիտխանովը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Դիմիտրի Խաչիձեից, իսկ 1/8 եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտո Գոմիին: Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում 1:2 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Համզատ Գաջիևից: Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ կմտնեն Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), իսկ հոկտեմբերի 26-ին՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ): Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





