COP17-ի շրջանակում Երևանում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումն ու Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ֆինանսավորման աճին, բնապահպանական հետազոտություններին և կրթական ծրագրերում կայուն զարգացման սկզբունքների ներդրմանը։ «ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մերիդիան կենտրոնի Կապույտ գոտում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը և Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ֆորումը հիշեցնում է կարևոր սկզբունքի մասին՝ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն։ «Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։ Նախարարը տեղեկացրել է՝ գիտության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։ Ելույթի մյուս մանրամասները՝ Պետության հատկացումների աճի մասին Բնապահպանական հետազոտությունների մասին Կայուն զարգացման սկզբունքները կրթական ծրագրերում ներառելու մասին Գիտական հետազոտությունների արդյունքներով որոշումներ ընդունելու մասին Երկօրյա ֆորումի ընթացքում նախատեսվում է 17 թեմատիկ նիստ Կընդունվի հայտարարություն, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի լիագումար նիստում»։