Հասարակություն
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Իրավապահ կառույցից, միաժամանակ, նշեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները Նշենք, որ այսօր Արթիկ համայնքի ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Մամուլը գրում է նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանի, նրա տեղակալ Վարդան Ավագյանի և ավագանու անդամի այլ թեկնածուների ձերբակալման մասին։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի թեկնածուն` ենթադրյալ կաշառք բաժանելու համար։ Հիշեցնենք` վաղը այս և այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





