Մշակույթ
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բնություն և մշակույթ» ավանդական վեցերորդ գագաթնաժողովի մեկնարկին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է բնության և մշակույթի սերտ կապին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության գործում մշակութային ժառանգության, ավանդական գիտելիքների և դրանց` սերնդեսերունդ փոխանցման կարևորությունը։ Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել բնության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությանը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ շեշտելով միջազգային գործընկերության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ստանձնած հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով։ Անդրադառնալով գագաթնաժողովի նպատակներին` նախարարի տեղակալը շեշտել է միջմշակութային, միջսերնդային և միջազգային երկխոսության ու գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը միջազգային հանձնառությունները գործնական քայլերի և շոշափելի արդյունքների վերածելու նպատակով: ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև միջոցառման շրջանակներում քննարկման ներկայացվելիք «Բնության և մշակույթի վերաբերյալ Էրեբունի-Երևան հռչակագրին»՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության քաղաքականություններում բնության և մշակույթի փոխկապակցվածության առավել արդյունավետ արտացոլմանը, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





