Հասարակություն
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
Հոկտեմբերի 25-ի գիշերը՝ ժամը 1։35-ին, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները Սարյան փողոցում գողության կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու։ Ըստ նախնական տվյալների՝ նա փորձել է կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել անձնական իրերով երկու պայուսակ, սակայն գողությունն ավարտին չի հասցրել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։ Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





