Հասարակություն
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ Նմանատիպ նյութեր ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





