Իջևանի 38/21 ընտրատեղամասում ընտրություն կատարող քաղաքացիներից մեկը քվեատուփի հետևից սկսել էր ակտիվ խոսել հանձնաժողովի անդամների հետ: Ընտրողի խոսքով՝ քվեաթերթիկը ծրարի մեջ չէր մտնում: Նա սկսեց նկարագրել, թե ինչպես է մի թերթիկը ծրարի մեջ դնում, իսկ մյուսը գցում չօգտագործված թերթիկների աղբարկղը: Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1428 քաղաքացի, ժամը 18:48-ի դրությամբ 464 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, կամ ընտրողների 32,5 տոկոսը: Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով, կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ ԿԸՀ-ից հայտնել են, որ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրողների գրանցման համար օգտագործվում է 972 տեխնիկական սարքավորում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու համար՝ 28 զանգվածային լրատվության միջոց։ Մանրամասները՝ տեսանյութում: 25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ