Հասարակություն
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրապարակել է Մեղրի և Գորիս համայնքների մի շարք բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները։ Մեղրի համայնքի բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքներն են՝ Նռնաձորում՝ 94.74%, Կուրիսում՝ 72.97%, Լիճքում՝ 83%, Տաշտունում՝ 64.56%, Լեհվազում՝ 79.38%, Կարճևանում՝ 83.66%, Շվանիձորում՝ 83%, Վահրավարում՝ 62.96%, Վարդանիձորում՝ 61.27%։ Գորիս համայնքի մի շարք բնակավայրերում հրապարակվել են «Համերաշխություն» դաշինքի արդյունքները։ Սվարանցում, Քաշունիում և Տանձատափում դաշինքը ստացել է 100%, Որոտանում՝ 99.3%, Ներքին Խնձորեսկում՝ 97%, Բարձրավանում՝ 96.4%, Շուռնուխում՝ 96.2%։ Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





