Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն հրապարակումները, թե իբր «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը քաղաքացիներին հրավիրում է ընդունելության առանց ժամադրության՝ նրանց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայություններին հանձնելու նպատակով», կեղծ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Հյուպատոսության կարևորագույն գործառույթներից է ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- նշում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։ Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ