Քաղաքականություն
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվել են միայն երկու համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում։ Եվս երկու համայնքում՝ Ամասիայում և Աշոցքում, ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Արթիկի և Ախուրյանի ընտրությունների նախնական արդյունքները։ Արթիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 17 579 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 30 625 ընտրող։ Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ախուրյանի ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Համայնքն ունի 24 924 ընտրող։ Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





