Ժամը 20։00-ի դրությամբ հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները 21 համայնքում։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 68.83%։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում՝ 62.56%, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում՝ 61.78%, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ 57.97%, Շիրակի մարզի Արթիկ համայնքում՝ 57.42%։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում՝ 25.39%։ Մյուս համայնքներում մասնակցությունը կազմել է՝ Արտաշատ՝ 40.09%, Արաքս՝ 52.33%, Արմավիր՝ 36.73%, Շամիրամ՝ 46.20%, Գավառ՝ 39.03%, Մարտունի՝ 40.12%, Վարդենիս՝ 41.33%, Հրազդան՝ 47.35%, Գառնի՝ 37.19%, Ախուրյան՝ 47.06%, Գորիս՝ 54.54%, Վայք՝ 52.39%, Ջերմուկ՝ 53.26%, Դիլիջան՝ 39.32%, Իջևան՝ 40.88%։ Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ