Քաղաքականություն
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանն անդրադարձել է նախօրեին իրեն և իր 3 թիմակիցներին իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկելու դեպքին։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննությունը վերաբերել է ընտրակաշառքին, սակայն որևէ իրական հիմք չի եղել, և ինքը հարցաքննվել է վկայի կարգավիճակով․ «Բացարձակ նման բան չի եղել, իրենք էլ գիտեն, որ նման բան չկա, ուղղակի հերթական շոուները կազմակերպեցին, իմ անձը փորձեցին վարկաբեկել․․․ թե՛ վարկաբեկել փորձեցին, թե՛ վախեցնել, բայց ոչ կարող են վարկաբեկել, ոչ էլ ինձ կարող են վախեցնել»։ Աստոյանի խոսքով՝ ընտրատեղամասերից ստացված հիմնական ահազանգերը վերաբերում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից միաժամանակ երկու վստահված անձանց ներկայությանը, ինչպես նաև որոշակի ուղղորդումներին ու կուտակումներին, որոնք առավելապես նկատվում են գյուղական բնակավայրերում․ «Երևի մարդիկ հիասթափված են շատ, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է․․․ որ իրենց ընտրությամբ բան չի փոխվի, չեն ուզում մասնակցել այլևս ընտրությանը»։ Խոսելով ընտրություններից հետո հնարավոր համագործակցության մասին՝ Արթուր Աստոյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել մյուս երկու ուժերի հետ, սակայն բացառում է որևէ դաշինք «երրորդ ուժի» հետ․ «Երկու ուժերի հետ պատրաստ եմ, որովհետև իրենք քարոզարշավի ընթացքում շատ ճիշտ են պահել, շատ ճիշտ են աշխատել, իսկ երրորդ ուժը ամեն կարմիր գիծ խախտել է․․․ ոչ մի համագործակցություն իրենց հետ չի լինելու»։ Մեկնաբանելով իշխող քաղաքական ուժի վստահությունը՝ Աստոյանը շեշտել է, որ այն հիմնված է պետական ու համայնքային ռեսուրսների լայնածավալ կիրառման վրա․ «Ժողովո՛ւրդ, ընտրությունները մի հատ այսպիսի բան կա էլի․ «չկտրած ձմերուկ» են, ոչ ոք չի կարող նախօրոք ասել՝ ընտրություններում ինչ կարող է լինել»։ Նա վստահություն է հայտնել, որ իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվելու են։ Մանրամասները՝ տեսանյութում։ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ «Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





