Հասարակություն
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
Ադրբեջանի քաղաքացի Յաշար Ալի օղլի Քասիմովը, որը մոլորվելու հետևանքով անցել էր Հայաստանի տարածք և հայտնաբերվել Տավուշի մարզում, հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջան և փոխանցվել այդ երկրի իրավասու մարմիններին։ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 58-ամյա ադրբեջանցի Յաշար Քասիմովը մոլորվել և հայտնվել է Հայաստանում։ 4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ «Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





