ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։ Անդրադարձ է կատարվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին եւ տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի»։ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից» Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան