Հասարակություն
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին մեկ դրվագով անմեղ ճանաչեց և արդարացրեց, մյուս դրվագներով կիրառեց վաղեմության ժամկետ և գործը կարճեց։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան տեսանյութով տեղեկացրեց հենց Ասլանյանը։ «Իրարամերժ զգացումներ են, 5 տարի տևող այս քաշքշուկներն ինչ-որ չափով ունեցավ իր արդարացի եզրահանգումը»,- նշում է Վանաձորի նախկին ղեկավարը։ Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք: 2025 թվականի հունվարին նա մեղավոր էր ճանաչվել և ազատազրկվել 4 տարի 4 ամիս ժամկետով։ Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել էր 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվել էր 500 հազար դրամի տուգանք, ինչպես նաև Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել էր պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ 27 կադրային փոփոխություն` Դատախազությունում Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





