Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձագանքել է «Հետքի»` «Ջրվեժի աղբավայրի ծուխը հասնում է բնակելի թաղամասեր» հրապարակմանը: Պարզաբանումը առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև. ««Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետական գերատեսչություններից ստացված գրությունների ու քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա՝ սույն թվականի հոկտեմբերի 12-ին ստուգում է նախաձեռնել «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ջրվեժի աղբավայրում։ Ստուգումը ներկայումս ընթացքի մեջ է։ Ստուգման ավարտից հետո՝ արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: