ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ուկրաինական հարձակման հետևանքով Բրյանսկում մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։ «Բեժիցկի շրջանում տղամարդ է զոհվել՝ պայթուցիկ նյութ պարունակող խողովակի վրա պայթելու հետևանքով, որն անօդաչու թռչող սարքից էր նետվել։ Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության սակրավորները։ Ելեցկի նրբանցքում և Կոմսոմոլսկայա փողոցում երթևեկությունը փակվել է»,- հայտնել էնա։ Ավելի ուշ Կովալչուկը հայտնել է Բեժիցկի շրջանում ևս մեկ զոհի մասին։ 67-ամյա տղամարդը մահացել է պայթուցիկ սարքերի նետման հետևանքով։ Սովետսկի շրջանում, նախնական տվյալներով, վեց մարդ վիրավորվել է։ Ռոմաշինայի և Լյուբեզնովոյի փողոցներում վնասվել են երեք բազմաբնակարան շենք և 11 ավտոմեքենա։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նովգորոդի, Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Օրյոլի, Տուլայի, Վորոնեժի, Սմոլենսկի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի տարածքների, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքի վրա խոցվել է ուկրաինական 222 անօդաչու թռչող սարք։ Եգոր Կովալչուկի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է ինքնաթիռային տիպի 44 անօդաչու թռչող սարք։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը