Միջազգային
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է Meduza-ն։ Հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցը «շարունակությունն էր հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած հանդիպման», որի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ էր վարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ նախագահ Ստուբը և վարչապետ Ստյորեն նախաձեռնությամբ են հանդես եկել՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, պատերազմը դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Եվրոպայում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու հարցերը։ Ֆինլանդիայի նախագահականի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հեռախոսազրույցի նպատակն էր «նախագահ Պուտինին անմիջականորեն փոխանցել Ուկրաինայի դիրքորոշումը Աբու Դաբիում կայանալիք առաջիկա խաղաղ բանակցությունների վերաբերյալ»։ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Ստուբի և Ստյորենի հետ։ Սա Պուտինի առաջին ուղիղ շփումն է Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների առաջնորդների հետ՝ 2025 թվականի հուլիսից ի վեր, երբ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, որին մասնակցել էր նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Դրանից հետո Ուիթքոֆը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև վերադարձել Օսլո, որտեղից էլ մեկնել ԱՄՆ։ Բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ նոր եռակողմ հանդիպում անցկացնել։ Այն տեղի կունենա նոյեմբերի 4-ից հետո՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո, Աբու Դաբիում։ Խաղաղ բանակցությունների հերթական փուլի վերսկսումից հետո Եվրոպայում սկսել են փնտրել ներկայացուցիչ, որը կարող էր մասնակցել այդ բանակցություններին ԵՄ-ի կողմից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





