Ազգային ժողովում ունեցած ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին, Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին և Հյուսիսային Կորեայի հետ համեմատություններին։ Ռուբինյանը նախ կոչ արեց ընդդիմադիրներին զգույշ լինել միջազգային համեմատություններ անելիս։ «Առաջինը, հարգելի՛ գործընկերներ, ես առաջարկում եմ մի քիչ զգույշ արտահայտվել, հանկարծ միջազգային սկանդալ չդառնա, չէ՞ որ, օրինակ, ձեր երազանքներում, երբ որ «հաջորդ վարչապետը», այսինքն՝ Սամվել Կարապետյանը, դառնա վարչապետ, մարդ է, կարող է Մոսկվայում «Ժողովրդավարությունը 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի ժամանակ հրավիրված լինեն ինքը և Կիմ Չեն Ընը, ո՞նց է նայելու այդ մարդու դեմքին»,- ասաց Ռուբինյանը։ Շարունակելով նույն թեման՝ նա անդրադարձավ նաև Ստեփանավանի ընտրությունների ընթացքում ընդդիմադիր թեկնածուի շուրջ հնչած ընտրակաշառքի մեղադրանքներին։ «Կամ հնարավո՞ր է, ասենք, Հյուսիսային Կորեայի քաղաքներից մեկում ընտրություններ լինեն, ընդդիմադիր թեկնածուն իր սենյակում մեկին կալոդով փող տա, ասի՝ «Դիր ջեբդ»։ Հնարավո՞ր է այդպիսի բան Հյուսիսային Կորեայում․ չէ՛, հնարավոր չի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։ Ռուբինյանն այնուհետև անդրադարձավ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ հակադարձելով ընդդիմության այն հայտարարություններին, թե համայնքում ՔՊ-ն քաղաքական պարտություն է կրել։ «Այստեղ մեր գործընկերը եկավ, ջղայն-ջղայն ասեց՝ «Ստեփանավանը գնահատականը կտա»։ Դե տվել է, ժողովո՛ւրդ ջան, տվել է ձեզ այդ գնահատականը, ձե՛զ է տվել։ Անգամներով ձեզնից ավելի շատ ձայն ենք ստացել, և այսինքն՝ դուք պարտվել եք Ստեփանավանում․ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա։ ԱԺ նախագահը քննադատեց նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ ՏԻՄ ընտրություններին միայն մեկ համայնքում մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժը պնդում է, որ իր մասնակցությունը վնասում է ՔՊ-ի դիրքերին, ապա պետք է մասնակցեր ընտրություններին նաև մյուս համայնքներում։ «Պարզ սիլոգիզմ է՝ եթե որտեղ կա «Ուժեղ Հայաստանը», կտրվում են մեր թևերը, ուրեմն «Ուժեղ Հայաստանը» պիտի բոլոր տեղերում մասնակցի, որ մեր թևերը կտրի։ Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մե՞ջ եք մեր հետ, իրական ընդդիմություն չեք դուք․ դա է բխում միայն»,- հայտարարեց Ռուբինյանը։ Ելույթի ավարտին նա ընդդիմությանը կոչ արեց չխուսափել քաղաքական պայքարից և մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Դրանից հետո նիստը նախագահողը տեղից հնչած ռեպլիկների համար նախազգուշացում հայտարարեց պատգամավոր Էդգար Ղազարյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ