«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։ Առաքելությունն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում բոլոր 21 համայնքներում։ «Դիտարկումն իրականացվել է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում` 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 98 տեղամասում։ Բոլոր 517 տեղամասերից դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 511-ը, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 87 տեղամասերում։ Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է համամասնական ընտրությունները սպասարկող բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։ «Անկախ դիտորդը» ավելի վաղ անդրադարձել էր քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներին և վարչական ռեսուրսների չարաշահմանը առանձին տեղեկանքով։ Դիտարկված տեղամասերից 142-ում արձանագրվեծ է թվով 213 խախտում, որոնք սակայն չեն ազդել արդյունքների վրա, իսկ քվեարկությունը արտացոլել է ընտրողների կամքը։ Անկախ դիտորդն իր ամբողջական առաջարկությունները կներկայացնի ՏԻՄ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընտրությունները դիտարկելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ