Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի և այլ ենթակառուցվածքների դեմ հարվածների թուլացմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։ «Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ անհրաժեշտ են մեր էներգետիկայի և ենթակառուցվածքների դեմ գործողությունների իրական թուլացմանն ուղղված քայլեր»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ «Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ լինելով՝ Ֆինլանդիան և Նորվեգիան առանձնահատուկ շահագրգռվածություն ունեն անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի լուծումներ գտնելու հարցում», – ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների միջև համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգտակար լինել «դիվանագիտական ջանքերին հետագա աջակցություն ցուցաբերելու, պաշտպանության և համատեղ անվտանգության ապահովման համար»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստուբը և Ստյորեն հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտման հնարավոր ուղիները։ Զրույցից առաջ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները խորհրդակցել են Կիևի հետ՝ Աբու Դաբիում նախատեսված խաղաղ բանակցությունների նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշումը փոխանցելու համար։ Ավելի ուշ Կրեմլը մանրամասներ էր ներկայացրել Ռուսաստանի նախագահի՝ Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել